Ավտոմատացված համակարգերի սկսնակ տեխնիկական մասնագետ
Թիմի մասին
Թումոյի Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) թիմը պատասխանատու է կազմակերպության տեխնոլոգիական ենթակառուցվածքի անխափան աշխատանքի ապահովման համար՝ աջակցելով ինչպես թիմի ամենօրյա գործունեությանը, այնպես էլ՝ ուսումնական գործընթացին։ Թիմը սպասարկում և տրամադրում է տեխնիկական աջակցություն ուսանողներին, աշխատակիցներին և կենտրոններին՝ համակարգելով Թումո սարքավորումները, ցանցերը և բոլոր համակարգերի ավտոմատացումները։
Թումոն աշխատում է ուսանողների անձնական տվյալների հետ, այդպիսով՝ լիովին հետևում է Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) պահանջներին՝ ապահովելով, որ բոլոր տվյալները հավաքագրվեն, պահպանվեն և մշակվեն միջազգային գաղտնիության և տվյալների պաշտպանության չափանիշներին համապատասխան։
Հաստիքի մասին
Մենք փնտրում ենք նախաձեռնող և պատասխանատու կրտսեր մասնագետի, ով կաջակցի ինժեներական թիմին ցածր լարման համակարգերի նախագծման, տեղադրման և սպասարկման աշխատանքներում։
Հիմնական պարտականություններ
Աջակցել Սմարթ համակարգերի և ավտոմատացումների (Smart Systems & Automation) թիմին ցածր լարման համակարգերի տեղադրման և սպասարկման աշխատանքներում
Իրականացնել օբյեկտների զննումներ՝ անհրաժեշտ տվյալներ հավաքագրելու և համոզվելու, որ համակարգերը համապատասխանում են նախագծային պահանջներին
Աջակցել համակարգերում առաջացած խնդիրների հայտնաբերմանն ու լուծմանը (troubleshooting)
Համագործակցել թիմի անդամների հետ՝ նախագծերի պատշաճ և ժամանակին իրականացման նպատակով
Վարել նախագծերի հետ կապված բոլոր աշխատանքների ճշգրիտ փաստաթղթավորումը և հաշվառումը
Տրամադրել տեխնիկական աջակցություն և մասնակցել սարքավորումների կարգավորմանը
Համակարգերի շահագործում և աջակցություն
Մուտքի վերահսկման համակարգ (Access Control)
Տրամադրել մուտքի քարտեր և սպասարկել վերահսկման համակարգերը
ԱՏՍ (PABX) հեռախոսային համակարգ
Աջակցել զանգերի կենտրոնի թիմի աշխատանքին
Ապահովել ներքին և միջազգային հեռախոսազանգերի համակարգի անխափան աշխատանքը
Լուսավորության համակարգ
Ապահովել լուսավորության համակարգի անխափան աշխատանքը
Կարգավորել ժամանակաչափերը (timers) և լուսավորության համակարգը տարբեր միջոցառումների համար
Ոռոգման համակարգ
Փոխարինել և կարգավորել ոռոգման համակարգի սարքավորումները
Տեսահսկման համակարգ (Camera System)
Իրականացնել տեսախցիկների տեղադրումը և ծրագրավորումը
Պահանջվող որակավորումներ և փորձ
Էլեկտրատեխնիկայի կամ այլ համապատասխան ոլորտի բակալավրի աստիճան
1+ տարվա աշխատանքային փորձ ՝ ցածր լարման հոսանքի և համակարգերի ավտոմատացման գործընթացներում
Ցածր լարման համակարգերի (օրինակ՝ անվտանգություն, հրդեհային ազդարարման համակարգ, աուդիովիզուալ համակարգեր) ոլորտներում հիմնական գիտելիքներ
Խնդիրների լուծման լավ հմտություններ
Թիմային աշխատանքում արդյունավետ համագործակցելու կարողություն
Նոր տեխնոլոգիաներ սովորելու պատրաստակամություն
Անգլերենի տիրապետման միջին մակարդակ
Աշխատանքային փորձ կամ պրակտիկա համապատասխան ոլորտում
Էլեկտրատեխնիկայի հիմնական սկզբունքների իմացություն
Արտոնություններ
Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար
Աջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում
Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին
5 լրացուցիչ արձակուրդային օրեր
Ծննդյան օրվա արձակուրդ