freehire launches on Product Hunt on 26 August.

Follow →

Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ

Open 30d


«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով:



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



  • Իրականացնում է Բանկի բիզնես գործընթացների վերլուծությունը և դրանցում առկա գործառնական ռիսկերի նույնականացումը, գնահատումը, դասակարգումը և մշտադիտարկումը՝ դրանց կանխարգելման ու նվազեցման նպատակով։
  • Վարում է գործառնական ռիսկի դեպքերի (կորուստների) տվյալների բազան՝ ապահովելով դեպքերի գրանցումը, վերլուծությունը, դասակարգումը և արտացոլումը համապատասխան տեղեկատվական համակարգերում։
  • Կազմակերպում և համակարգում է ռիսկերի և հսկողական մեխանիզմների ինքնագնահատման (RCSA) գործընթացը՝ Բանկի ստորաբաժանումների հետ համատեղ։
  • Գնահատում է գործընթացներում ներդրված հսկողական մեխանիզմների արդյունավետությունը և ներկայացնում գործընթացների բարելավմանն ու ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ։
  • Մշակում և մշտադիտարկում է գործընթացների մակարդակով ռիսկի հիմնական ցուցիչները (KRI)՝ սահմանված շեմերից շեղումների դեպքում ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։
  • Իրականացնում է նոր և փոփոխվող գործընթացների, պրոդուկտների ու համակարգերի գործառնական ռիսկերի գնահատումը՝ մինչև դրանց ներդրումը, ինչպես նաև մասնակցում է ռիսկերի նվազեցման միջոցառումների մշակմանն ու դրանց կատարման մշտադիտարկմանը։
  • Պատրաստում է գործառնական ռիսկերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ՝ ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին ներկայացնելու նպատակով, ինչպես նաև իրականացնում է աշխատակիցների իրազեկմանն ուղղված միջոցառումներ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ



  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, ցանկալի է՝ ռիսկերի կառավարման ուղղությամբ
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթի (հատկապես Excel-ի) գերազանց իմացություն, տվյալների վերլուծության գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
  • Վերլուծական մտածողություն, խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում



ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:





ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։



ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը

See also

Tailor your CV for this role?

We couldn't check your fit for this role — add a CV to your profile to see it next time.

A new version of freehire is available