freehire launches on Product Hunt on 26 August.

Follow →

Գործընկերների տեխնիկական աջակցման և ուսուցման մասնագետ /Լոռի, Տավուշ/

Open 49d

«Իդրամ» ՍՊ ընկերությունը փնտրում է պատասխանատվության բարձր զգացում և հաղորդակցման և տեխնիկական հմտություններ ունեցող անձի, ով կիրականացնի ինչպես գործընկերների տեխնիկական աջակցումը, այնպես էլ ընկերության ծրագրի և մատուցվող ծառայություններից օգտվելու կանոնների վերաբերյալ կորպորատիվ հաճախորդների անձնակազմի ուսուցում։


Աշխատանքային պարտականություններ

  • Ընկերության ծրագրի և մատուցվող ծառայություններից օգտվելու կանոնների վերաբերյալ կորպորատիվ հաճախորդների անձնակազմի ուսուցում,
  • Ինտեգրված ծրագրերի լուծումներից օգտվելու կանոնների վերաբերյալ կորպորատիվ հաճախորդների անձնակազմի ուսուցում,
  • Գործընկերների մոտ ընկերության վճարման համակարգի առկայությունը հավաստող փոքրիկ աֆիշաների /սթիքերների/ տեղադրում,
  • Անհրաժեշտության դեպքում, մերչնդայզինգի կազմակերպում տվյալ գործընկերոջ մոտ
  • Նոր գործընկեր կետերի տեխնիկական միացման կազմակերպում
  • Տեխնիկական խնդիրների պատճառների բացահայտում և դրանց լուծում
  • Անհրաժեշտության դեպքում կամ հեռավար տարբերակով կամ գործընկեր կազմակերպություն այցելությամբ, ծրագրի գործունակության թեստավորում, ստուգում, խնդիրների լուծում
  • Տեխնիկական աջակցման և ուսուցման բաժնի ղեկավարին կատարված աշխատանքների վերաբերյալ օրական, շաբաթական և ամսական կտրվածքով հաշվետվությունների ներկայացում
  • Կազմակերպչական անհրաժեշտ գործառույթների իրականացում համատեղ մարքեթինգային նախագծերում



Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • Տեխնիկական հմտություններ (համակարգչային գիտելիքներ, նոր ծրագրերը արագ սովորելու հմտություններ)
  • Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն։
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Սեղմ վերջնաժամկետներով, դինամիկ միջավայրում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում
  • Հաղորդակցման հմտություններ

See also

Tailor your CV for this role?

We couldn't check your fit for this role — add a CV to your profile to see it next time.

A new version of freehire is available