freehire launches on Product Hunt on 26 August.

Follow →

Խոշոր բիզնեսի բաժնի գլխավոր մենեջեր

Open 65d

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է մոտիվացված թեկնածուի` Խոշոր բիզնեսի բաժնի գլխավոր մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար:



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Խոշոր հաճախորդների ներգրավում,
  • Խոշոր հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում,
  • Պասիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում,
  • Ակտիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում,
  • Ընթացիկ Խոշոր հաճախորդների պորտֆելի սպասարկում և խորհրդատվության տրամադրում,
  • Խոշոր հաճախորդի գծով ինտեգրալ եկամտաբերության հաշվարկի (օրինակ` տրամադրվելիք վարկից, փոխանցումներից, ՊՈՍ տերմինալից, հաշիվներից և այլնից ստացվող եկամուտները հաշվի առնելով) իրականացում,
  • Վարկային ռեգիստրից հարցումների իրականացում՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի,
  • Խոշոր հաճախորդներից ֆինանսական տվյալների հավաքագրում, իրավաբանական փաթեթի հավաքագրում, գրավի գնահատման կազմակերպում, այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վարկային փաթեթի ամբողջական ամփոփում ու փոխանցում Վարկավորման վարչության համապատասխան աշխատակցին,
  • Վարկային հայտերի ներկայացում համապատասխան իրավասու մարմնի քննարկմանը,
  • Բանկի այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն կորպորատիվ հաճախորդների որակյալ սպասարկում և Վարկավորման վարչության գծով սահմանված թիրախային ցուցանիշները ապահովելու նպատակով:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ


  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 2-3 տարվա աշխատանքային փորձ՝ բանկային համակարգում
  • Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
  • Բանկային օրենսդրության իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • Լեզուների իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Խաչաձև վաճառքի հմտություններ
  • Ընդհանուր զարգացվածություն
  • Կազմակերպչական հմտություններ
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում


ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:


ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։


ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական
թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը

See also

Tailor your CV for this role?

We couldn't check your fit for this role — add a CV to your profile to see it next time.

A new version of freehire is available