freehire launches on Product Hunt on 26 August.

Follow →

Կոնտակտային կենտրոնի մասնագետ, Երեկոյան հերթափոխ

Open 64d

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից ստացված քարտերի բացման, բլոկավորման, ապաբլոկավորման, քարտերի փակման, վերաթողարկման և տվյալների փոփոխման դիմումների ընդունում,
  • Հեռախոսազանգի միջոցով ֆիզիկական անձ հաճախորդներին տեղեկատվության տրամադրում,
  • Մուտքային-ելքային զանգերի սպասարկում, գրավոր հաղորդակցման միջոցով հաճախորդների սպասարկում, հաճախորդների հետ տեսազանգի իրականացում, տեսազանգի հիման վրա հաճախորդի տվյալների փոփոխության դիմումների ընդունում և տեղեկատվության տրամադրում,
  • Հեռահար հաղորդակցման ուղիներով ստացված հետադարձ զանգերի պատվերների կատարում,
  • Արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով ուղարկված գումարների փոխանցում հաճախորդների հաշիվներին և հաստատում,
  • Բանկի հեռահար ուղիներով հաճախորդների սպասարկում ԿԿ-ի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերի գործառույթների շրջանակներում,
  • Բանկի կողմից սահմանված անհատական և թիմային կատարողականների ապահովում։


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն (կդիտարկվեն նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները),
  • Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
  • Համապատասխան փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ,
  • Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություններ,
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
  • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Կազմակերպչական հմտություններ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:


ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական
թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը

See also

Tailor your CV for this role?

We couldn't check your fit for this role — add a CV to your profile to see it next time.

A new version of freehire is available