Փոխանցումների և վճարահաշվարկային գործառնությունների բաժնի գլխավոր մասնագետ/ SWIFT փոխանցումներ
ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Փոխանցումների և վճարահաշվարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ստուգել և հաստատել մասնաճյուղերից և հեռահար սպասարկման համակարգերից մուտքագրված միջազգային փոխանցումները ԳՕ համակարգում՝ Բանկի ներքին ընթացակարգերի, թղթակից բանկերի, ISO 20022 և այլ կիրառելի միջազգային վճարային ստանդարտների, ինչպես նաև գործող կարգավորող պահանջների համապատասխան։
- Մասնակցել ISO 20022, SWIFT և այլ միջազգային վճարային նախագծերի ներդրման և թեստավորման աշխատանքներին:
- Իրականացնել մերժված, վերադարձված, կասեցված կամ լրացուցիչ ճշտում պահանջող փոխանցումների հետ կապված գործառնական աշխատանքները և ապահովել դրանց ժամանակին կարգավորումը։
- Իրականացնել հաճախորդների միջազգային փոխանցումների երթուղավորումը՝ համաձայն Բանկում սահմանված կանոնների և ներքին ընթացակարգերի։
- Իրականացնել միջազգային փոխանցումների ընթացքի գործառնական մշտադիտարկում։
- Իրականացնել գործառնական հաղորդակցություն թղթակից բանկերի և Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ՝ միջազգային փոխանցումների շրջանակում առաջացող հարցերի կարգավորման նպատակով։
- Մասնակցել միջազգային փոխանցումների գործընթացների վերաբերյալ ներքին ուսուցումների կազմակերպմանը և անցկացմանը։
- Ապահովել միջազգային փոխանցումների մշակման ընթացքում սահմանված գործառնական ընթացակարգերի պահպանումը։
- Մասնակցել միջազգային փոխանցումների իրականացման գործընթացների վերլուծությանը, պատրաստել համապատասխան հաշվետվություններ և առաջարկություններ գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Բանկային համակարգի նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
- Ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն
- SWIFT Alliance համակարգի հետ աշխատանքի փորձառություն, SWIFT MT և ISO 20022 հաղորդագրությունների գերազանց տիրապետում
- Միջազգային վճարումների գործընթացների և միջազգային վճարային ստանդարտների իմացություն
- Միջազգային փոխանցումների հետաքննությունների (Investigations) կիրառման փորձ
- LSBank և այլ բանկային տեղեկատվական համակարգերի հետ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
- Բանկային օրենսդրության իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: