freehire launches on Product Hunt on 26 August.

Follow →

Paid Internship for Sales

Open 37d

Դարձրու՛ երազանքդ իրականություն, սկսի՛ր բանկային կարիերադ՝ որպես վաճառքի

մասնագետ, ձեռք բեր բանկային ոլորտի տեսական և գործնական գիտելիքներ՝ հետագայում

մեր թիմը համալրելու հեռանկարով, իսկ պրակտիկայի ընթացքում ստացի՛ր կրթաթոշակ

սկսած 150,000 դր․-ից։




Ծրագրի տևողություն՝

2 ամիս

Ստորաբաժանում`

Գրաֆիկը՝

Կորպորատիվ տնօրինություն

Օրական 6 ժամ

Հայտարարության սկիզբ`

13/07/2026թ.

Հայտարարության ավարտ`



31/07/2026թ.

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ


Պրակտիկան ծրագիրը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երիտասարդի ձեռք բերել

տեսական և գործնական մի շարք գիտելիքներ վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես

նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ բանկային գործում:

IDBank-ի կողմից կազմակերպված նմանատիպ կրթական ծրագրերի , ինչպիսիք են IDream -ը,

արդյունքում վերջին տարիների ընթացքում մեր թիմը համալրվել է շուրջ ինը տասնյակ սկսնակ

մասնագետներով, ովքեր իրենց կարիերան սկսել և շարունակում են IDBank-ում։

ԾՐԱԳԻՐԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ`



  • սկսնակ մասնագետներին տրամադրել տեսական գիտելիքներ ֆինանսավարկային ոլորտի վերաբերյալ,
  • զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում սկսնակ աշխատակցին,
  • ծրագրի մասնակիցներին ներսից ծանոթացնել Բանկի գործունեությանն ու կորպորատիվ մշակույթին,
  • ծրագրի լավագույն մասնակիցներով համալրել Բանկում սկսնակ վաճառքի մասնագետների թափուր հաստիքները։

ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`



  • լինել բակալավրի 4-րդ, մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներ կամ ունենալ բարձրագույն կրթություն
  • ունենալ ցանկություն ու մոտիվացիա կարիերան սկսելու բանկային ոլորտում,
  • ունենալ տրամաբանական մտածողություն,
  • ունենալ հաղորդակցման լավ հմտություններ,
  • վաճառքի փորձառությունը կդիտվի որպես առավելություն
  • օտար լեզուների /ռուսերեն, անգլերեն/ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • և ամենակարևորը՝ լինել նախաձեռնող, ստեղծագործ ու նորարար գաղափարներով և ոգևորությամբ լի։

Եվ այսպես, եթե մոտիվացված ու նպատակասլաց ես, համապատասխանում ես վերոնշյալ չափանիշներին և քեզ տեսնում ես բանկային և թվային ոլորտում, ապա օգտագործի՛ր հնարավորությունդ և միացի՛ր IDBаnk-ի թիմին։

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել ։

Ծրագրի պահանջներին համապատասխանելու դեպքում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

See also

Tailor your CV for this role?

We couldn't check your fit for this role — add a CV to your profile to see it next time.

A new version of freehire is available