freehire launches on Product Hunt on 26 August.

Follow →

Ռիսկերի վերլուծության և միջադեպերի կառավարման բաժնի ղեկավար

Open 30d


«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Ռիսկերի վերլուծության և միջադեպերի կառավարման բաժնի ղեկավար ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով:



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



  • Կազմակերպում և համակարգում է միջադեպերի (գործառնական ռիսկի դեպքերի) գրանցման, դասակարգման, վերլուծության և արձագանքման գործընթացը՝ ապահովելով դրանց արտացոլումը համապատասխան տեղեկատվական համակարգերում։
  • Ապահովում է միջադեպերի արմատական պատճառների վերլուծությունը, թերություններ վերացմանը և կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու դրանց կատարման մշտադիտարկումը։
  • Համակարգում է ոչ ֆինանսական ռիսկերի քանակական և որակական վերլուծությունների, ինչպես նաև սցենարային վերլուծությունների իրականացումը՝ ռիսկերի կանխարգելման ու նվազեցման նպատակով։
  • Գնահատում է հսկողության մեխանիզմների արդյունավետությունը միջադեպերի վերլուծության արդյունքների հիման վրա և ներկայացնում գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկություններ։
  • Մշակում և մշտադիտարկում է ռիսկի հիմնական ցուցիչները (KRI)՝ վերլուծելով սահմանված շեմերից շեղումները և ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։
  • Մասնակցում է ռիսկերի կառավարման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի (քաղաքականություններ, ընթացակարգեր) մշակմանն ու պարբերական վերանայմանը։
  • Պատրաստում և ներկայացնում է ռիսկերի ու միջադեպերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին, ինչպես նաև կազմակերպում է աշխատակիցների իրազեկմանն ու ուսուցմանն ուղղված միջոցառումներ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ



  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային կամ ֆինտեխ ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ռիսկերի կառավարման ոլորտում. ղեկավար աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթի (հատկապես Excel-ի) գերազանց իմացություն, տվյալների վերլուծության գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
  • Թիմի կառավարման, առաջադրանքների պլանավորման ու բաշխման և աշխատակիցների զարգացման հմտություններ
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում



ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:





ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։



ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը

See also

Tailor your CV for this role?

We couldn't check your fit for this role — add a CV to your profile to see it next time.

A new version of freehire is available