freehire launches on Product Hunt on 26 August.

Follow →

Թվային ապառիկի վաճառքի մասնագետ

Open 66d


ՊԱՇՏՈՆ- Թվային ապառիկի վաճառքի մասնագետ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ - Հերթափոխային գրաֆիկ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Երևան, ՀՀ

ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎ - Հնարավորինս շուտ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ - 22/04/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ - 22/05/2026

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ - Անժամկետ` 3 ամիս փորձաշրջանով



«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Թվային ապառիկի վաճառքի մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հաճախորդների հետ համապատասխան վարկի, քարտի կան հաշվի հայտի ընդունում,
  • Վարկային գործառույթների իրականացում այդ թվում․
    • Վարկային հայտերի ընդունում,
    • Վարկային հայտի ընթացքի ապահովում,
    • ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
  • Հաճախորդներին աջակցություն մոբայլ հավելվածներում սինքրոնացման հարցերում։
  • Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային գիտելիքներ
  • Լեզուների իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Վաճառքի հմտություններ
  • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
  • Սթրեսակայունություն

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:


ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ :

See also

Tailor your CV for this role?

We couldn't check your fit for this role — add a CV to your profile to see it next time.

A new version of freehire is available