freehire launches on Product Hunt on 26 August.

Follow →

Տեղեկատուի համակարգող

Open 37d

Summary

Information Desk Coordinator at TUMO Center for Creative Technologies in Yerevan, managing daily operations, assisting visitors, and ensuring smooth center workflow.

Բաժնի մասին

Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։

Հաստիքի մասին

Տեղեկատուի համակարգողը ուղղորդում և աջակցում է այցելուներին, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն և հետևում սպասասրահի կարգուկանոնին՝ ապահովելով կենտրոնի աշխատանքների հարթ և արդյունավետ ընթացքը:

Աշխատանքը հերթափոխային է՝ շաբաթը 4 օր:

Աշխատանքային օրերին՝ 14:00 - 21:30
Շաբաթ՝ 09:30 - 17:00 կամ 12:30 - 20:00
Կիրակի՝ 09:30 - 17:00 կամ 10:30 - 18:00

Աշխատանքային պարտականություններ

  • Դիմավորել Թումո ուսանողներին, ծնողներին և հյուրերին, պատասխանել նրանց հարցերին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն

  • Հետևել ուսանողների մուտքերին և ելքերին, ինչպես նաև ապահովել կարգուկանոն սպասասրահում և Թումոյի տարածքում

  • Աջակցել ուսանողներին և աշխատակիցներին տեխնիկական և կազմակերպչական հարցերում՝ ըստ սահմանված ընթացակարգի

  • Փոխանցել առաջացած ցանկացած խնդիր համապատասխան բաժիններին և տեղեկացնել դրանց մասին անմիջական ղեկավարին

  • Ամփոփել հետադարձ կապը և կազմել շաբաթական հաշվետվություններ

Անհրաժեշտ հմտություններ

  • Ունես զարգացած հաղորդակցման հմտություններ և կարողանում ես արդյունավետ աշխատել թիմում

  • Ունես լավ կազմակերպչական հմտություններ և կարողանում ես կատարել տարբեր առաջադրանքներ՝ ճիշտ սահմանելով առաջնահերթությունները

  • Ունես համացանցի հիմնական գործիքների կիրառման հմտություններ

  • Ուսանող ես և/կամ Թումո շրջանավարտ, և ուզում ես համատեղել սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունը

  • Տիրապետում ես անգլերենի, որը կդիտվի որպես առավելություն

Արտոնություններ

  • Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար

  • Աջակցություն աշխատանքային թույլտվություն ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում

  • Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին

  • 5 լրացուցիչ արձակուրդային օրեր

  • Ծննդյան օրվա արձակուրդ

Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։

See also

Tailor your CV for this role?

We couldn't check your fit for this role — add a CV to your profile to see it next time.

A new version of freehire is available