freehire launches on Product Hunt on 26 August.

Follow →

Զանգերի կենտրոնի համակարգող

Open 47d

Թումոն նորարարական կրթական կազմակերպություն է, որտեղ 12–18 տարեկան պատանիները բացահայտում են տեխնոլոգիաների աշխարհը։

Թումո Զանգերի կենտրոնի համակարգողը ապահովում է զանգերի արդյունավետ և որակյալ սպասարկումը՝ տրամադրելով դիմորդներին և նրանց ծնողներին անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցելով առցանց գրանցման բոլոր փուլերում:
Եթե սիրում ես շփվել մարդկանց հետ, թիմային ես և ուզում ես ձեռք բերել փորձ ակտիվ ու ստեղծարար միջավայրում՝ սա քո հնարավորությունն է։

Աշխատանքը հերթափոխային է՝ շաբաթը 5 օր
Աշխատանքային օրերին՝ 10:00 - 19:00 կամ 12:30 - 21:30
Շաբաթ՝ 10:00 - 19:00 կամ 11:00 - 20:00, կիրակի՝ 10:00 - 18:30

Գործառույթներ

  • Վարել մուտքային և ելքային զանգեր՝ ապահովելով ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրում

  • Պատասխանել բոլոր հարցերին՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ

  • Աջակցել դիմորդներին գրանցման գործընթացում՝ ապահովելով տվյալների ճշգրիտ մուտքագրումը

  • Հետևել անհատական և թիմային ցուցանիշներին, պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ, առաջարկներ ու դիտարկումներ անմիջական ղեկավարին

  • Ապահովել զանգերի կենտրոնի աշխատանքային գործընթացների համապատասխանությունը հաստատված չափանիշներին ու կանոնակարգերին

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

  • Գերազանց հաղորդակցական հմտություններ

  • Սթրեսակայունություն և խնդիրները արդյունավետ լուծելու կարողություն

  • Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում

  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն

  • Տվյալների մուտքագրման փորձ

  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է

Արտոնություններ

  • Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար

  • Աջակցություն աշխատանքային թույլտվություն ստանալու և բանկային հաշիվ բացելու գործընթացում

  • Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին

  • 5 լրացուցիչ արձակուրդային օրեր

  • Ծննդյան օրվա արձակուրդ

Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։

See also

Tailor your CV for this role?

We couldn't check your fit for this role — add a CV to your profile to see it next time.

A new version of freehire is available