freehire launches on Product Hunt on 26 August.

Follow →

Զեղծարարությունների ռիսկի կառավարման բաժնի ղեկավար/ Fraud risk manager

Open 35d


«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Զեղծարարությունների ռիսկի կառավարման բաժնի ղեկավար/ Fraud risk manager ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով:




ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



  • Պատասխանատու է զեղծարարությունների կանխարգելման և մոնիթորինգի համակարգի ներդրման և գործարկման համար՝ ապահովելով մոնիտորինգի կանոնների ու սցենարների մշակումը, , պարբերական վերանայումն ու կատարելագործումը, ինչպես նաև համակարգի ինտեգրումը Բանկի տեղեկատվական համակարգերի հետ։
  • Կազմակերպել և համակարգել զեղծարարությունների ռիսկերի նույնականացման, գնահատման, դասակարգման և մշտադիտարկման գործընթացը՝ դրանց կանխարգելման ու պատշաճ արձագանքման նպատակով։
  • Ապահովել զեղծարարության դեպքերի գրանցումը, վերլուծությունը, փաստաթղթավորումը և արտացոլումը համապատասխան տեղեկատվական համակարգերում, ինչպես նաև համակարգել դեպքերի ուսումնասիրության գործընթացը՝ արմատական պատճառների բացահայտման և կանխարգելիք միջոցառումների մշակման նպատակով։
  • Համակարգում է զեղծարարությունների կանխարգելման և բացահայտման մեխանիզմների (հսկողություններ, մոնիթորինգի կանոններ և սցենարներ) մշակումն ու ներդրումը՝ Բանկի շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ։
  • Գնահատել հսկողության մեխանիզմների արդյունավետությունը բացահայտված դեպքերի վերլուծության հիման վրա և ներկայացնել գործընթացների բարելավմանն ու զեղծարարության ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ։
  • Մասնակցել զեղծարարությունների կանխարգելման ու բացահայտման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանն ու պարբերական վերանայմանը։
  • Պատրաստել և ներկայացնել զեղծարարության դեպքերի ու ռիսկերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ Բանկի ղեկավարությանը, ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին, կազմակերպում է աշխատակիցների իրազեկմանն ու ուսուցմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև աջակցում է իրավապահ մարմինների հետ համագործակցությանը։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ



  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտում
  • ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի, բանկային օրենսդրության և զեղծարարությունների ռիսկերի կառավարման միջազգային լավագույն փորձի իմացություն
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ զեղծարարությունների ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտում (ռիսկերի կառավարում, ներքին աուդիտ, անվտանգություն). ղեկավար աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Բանկային գործընթացների, պրոդուկտների և վերահսկողական մեխանիզմների վերլուծության կարողություն։
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթի (հատկապես Excel-ի) գերազանց իմացություն, տվյալների վերլուծության գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Վերլուծական մտածողություն, խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում



ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:





ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։



ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը

See also

Tailor your CV for this role?

We couldn't check your fit for this role — add a CV to your profile to see it next time.

A new version of freehire is available