freehire launches on Product Hunt on 26 August.

Follow →

Ռազմավարական ինտեգրացիոն նախագծերի ղեկավար (Project Manager)

Open 22d

Summary

Leads end-to-end integration of strategic services with external partners for a fintech payments company, coordinating requirements, development, launch, and ongoing support.

Իդրամ ընկերությունը փնտրում է Ռազմավարական ինտեգրացիոն նախագծերի ղեկավար, ով պատասխանատու կլինի Ընկերության ռազմավարական նշանակության ծառայությունների՝ արտաքին գործընկերների հետ ինտեգրման և նոր ծառայությունների ներդրման ամբողջ գործընթացի համար՝ սկսած պահանջների հավաքագրումից և վերլուծությունից մինչև գործարկում, սպասարկում և շարունակական զարգացում։


Հիմնական պարտականություններ

  • Ղեկավարել նոր գործընկերների ինտեգրման ամբողջ գործընթացը՝ նախնական քննարկումներից մինչև գործարկում և հետագա աջակցություն։
  • Համակարգել աշխատանքը արտաքին գործընկերների և Ընկերության ներքին թիմերի միջև՝ ապահովելով արդյունավետ համագործակցություն և նախագծերի ժամանակին իրականացում։
  • Հավաքագրել, վերլուծել և փաստաթղթավորել գործընկերներից ստացվող բիզնես պահանջները՝ պատրաստելով Business Requirements Document (BRD) փաստաթղթեր մշակման թիմերի համար։
  • Նոր ներքին պրոդուկտների կամ ֆունկցիոնալ հնարավորությունների ստեղծման դեպքում սահմանել բիզնես պահանջները և համակարգել դրանց իրականացումը՝ համագործակցելով ծրագրային ապահովման թիմերի հետ։
  • Համագործակցել նախագծերի պատվիրատուների, բիզնես վերլուծաբանների, ծրագրային ապահովման թիմերի, կոմերցիոն, իրավաբանական, ՏՏ անվտանգության, հաշվապահության, մարքեթինգի, հաղորդակցման և այլ շահագրգիռ թիմերի հետ՝ ապահովելով նախագծերի հաջող իրականացումն ու գործարկումը։
  • Ստեղծել և վերլուծել հաշվետվություններ, շարունակաբար հետևել գործարկված ինտեգրացիաների արդյունավետությանը, բացահայտել զարգացման հնարավորություններն ու ժամանակին արձագանքել առաջացող խնդիրներին։
  • Մասնակցել պայմանագրերի մշակման և վերանայման գործընթացին՝ գնահատելով դրանց բիզնես, տեխնիկական և օպերացիոն ազդեցությունը։
  • Պատրաստել ուղեցույցներ, աշխատանքային հրահանգներ և ուսուցողական նյութեր Զանգերի կենտրոնի և այլ ներգրավված թիմերի համար։


Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է բիզնեսի, տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտներում)։
  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ Product Management, Business Analysis, Project Management, Partner Management կամ նմանատիպ ոլորտում։
  • Փորձը արտաքին գործընկերների հետ ինտեգրացիոն նախագծերի համակարգման գործում կդիտարկվի որպես առավելություն։
  • Բիզնես պահանջների հավաքագրման, վերլուծության և փաստաթղթավորման փորձ։
  • REST API-ների, ինտեգրացիոն գործընթացների և համակարգերի փոխգործակցության ընդհանուր պատկերացում։
  • Jira, Confluence կամ նմանատիպ աշխատանքային գործիքների կիրառման փորձ։
  • Վերլուծական մտածողություն, խնդիրների լուծման հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Բարձր հաղորդակցման և բանակցային հմտություններ։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

See also

Tailor your CV for this role?

We couldn't check your fit for this role — add a CV to your profile to see it next time.

A new version of freehire is available